Ամռան տապի դեմ պայքարելու մի քանի տարբերակ կա: Դրանցից ամենափորձվածն ու հաճելին կինոթատրոնում կամ տանը հարմար տեղավորվելն ու որևէ հետաքրքիր ֆիլմ վայելելն է:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում օգոստոս ամսվա սպասվելիք ֆիլմերից 5-ը:
1. Մութ աշտարակ//The Dark Tower, 2017
«Մութ աշտարակ» ֆիլմը հնարավոր կլինի դիտել օգոստոս ամսվա սկզբերին: Ֆիլմի ռեժիսորն ու համահեղինակը Նիկոլա Արսելն է, գլխավոր դերերում են Մեթյու Մաքքոնահին, Էդրիս Էլբան, Քեթրին Ուինիքը և այլք: Ֆիլմը նկարահանվել է Սթիվեն Քինգի «Մութ աշտարակը» 1982-2012 թթ. ստեղծագործության հիման վրա, որը բաղկացած է 7 գրքերից:
Մեր աշխարհը միակը չէ: Թշնամիներ Ռոլանդ Դեսչեյնն ու Վոլթեր Ֆեդիքը, որին այլ կերպ անվանում են նաև «Սև մարդ», պայքարում են միմյանց դեմ: Պայքարի կենտրոնում Մութ աշտարակն է, որը մարդկության միակ հույսն ու հավատն է: Ռոլանդը պետք է անի ամեն բան, որ կարողանա կանգնեցնել Սև մարդուն ու փրկել աշտարակը:
2. Ապակե ամրոց//The Glass Castle, 2017
2017 թ. ամառային մյուս սպասված պրեմիերան Դեսթին Քրեյթոնի «Ապակե ամրոց» ֆիլմն է՝ Բրի Լարսոնի, Նաոմի Ուոթսի, Վուդի Հարելսոնի մասնակցությամբ:
Ֆիլմը պատմում է երիտասարդ աղջկա մասին, ով մեծանում է անապահով ընտանիքում և այդ հանգամանքը շատ մեծ ազդեցություն է թողնում նրա կյանքի վրա: Աղջկա մայրը դերասանուհի է, իսկ հայրը՝ ալկոհոլիկ: Ծնողները փորձում են ամեն բան անել, որ աղջկան գեթ մեկ րոպե մոռացնել տան իրենց աղքատ ու թշվառ կյանքի մասին: Կհաջողվի՞ արդյոք դա իրենց:

