Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսն արձագանքել է Eurosport-ի հարցմանը, որում առաջարկվում էր ընտրել US Open-ի հաղթողին:
Թոփ թենիսիստներից, որոց թվում էին ռուս Դանիիլ Մեդվեդևը, իսպանացի Ռաֆայել Նադալը, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, ամերիկացի Թեյլոր Ֆրիցը, կանադացի Ֆելիք Օժե-Ալյասիմը, իտալացիներ Յանիկ Սիներն ու Մատեո Բերետինին, Կիրյոսն ընտրել է իսպանացի ծագող աստղ Կառլոս Ալկարասին:
ԱՄՆ-ի բաց առաջնությունն անցկացվելու է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի 2-րդ ռակետ գերմանացի Ալեքսանդր Զվերևն ու «Ուիմբլդոնի» գործող չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը բաց են թողնելու մրցաշարը:


