«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ հոկտեմբերի լավագույն մարզիչ, տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ մանչեսթերյան թիմը նախորդ ամիս 3 խաղում տարել է նույնքան հաղթանակ։ Ամորիմը կարիերայում առաջին անգամ է ստացել այս մրցանակը։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է դարձել Բրայան Մբյոմոն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


