Logo

Կիսածանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոնը 45 տարեկանում կյանքից հեռացել է

19:16 / 09.11.2024Բռնցքամարտ
null

45 տարեկանում կյանքից հեռացել է ուկրաինացի բռնցքամարտիկ Վյաչեսլավ Ուզելկովը, հայտնում է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան։

Մահվան պատճառները հայտնի չեն։ Ապրիլին Ուզելկովը սրտի վիրահատության էր ենթարկվել, որից հետո վերականգնողական կուրս է անցել։

Ուկրաինացին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն է` WBA Intercontinental, IBO International և WBO Intercontinental վարկածներով։ Կարիերան ավարտելուց հետո նա հեռուստահաղորդավար էր աշխատում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա