Logo

Կիտցբյուել. Բերետինին պայքարից դուրս թողեց մրցաշարի երկրորդ համարին

21:21 / 24.07.2024Թենիս
null

Աշխարհի 50-րդ ռակետ Մատեո Բերետինին դուրս է եկել Կիտցբյուելի ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ փուլում իտալացի թենիսիստը պայքարից դուրս է թողել մրցաշարի երկրորդ համար Ալեխանդրո Տաբիլոյին (Չիլի, 21-րդ ռակետ)` հաղթելով 7-6(4), 7-6(5) հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 51 րոպե։

28-ամյա Բերետինիի հաջորդ մրցակիցը լինելու է Նիկոլաս Մորենո Դե Ալբորանը (ԱՄՆ, 143-րդ ռակետ)։ Կողմերը կմրցեն հուլիսի 26-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ