Logo

Կալաֆիորիի գալու դեպքում «Արսենալի» պաշտպանը կարող է տեղափոխվել «Ինտեր»

15:42 / 24.07.2024Ֆուտբոլ
null

Լեհաստանի ազգային հավաքականի պաշտպան Յակուբ Կիվիորը կարող է հեռանալ Լոնդոնի «Արսենալից», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 

24-ամյա ֆուտբոլիստը հնարավոր է հեռանա անգլիական ակումբից, եթե «Զինագործները» պայմանագիր կնքեն «Բոլոնիայի» և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի հետ: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ լեհ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: «Արսենալը» կարող է վաճառել Կիվիորի տրանսֆերը, կամ այլ ակումբ բաց թողնել նրան վարձակալությամբ՝ տրանսֆերի հետագա գնման պայմանով:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ