Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում: Որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 3-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Մոլդովան ներկայացնող «Զիմբրուի» նկատմամբ:
Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմում երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ է դարձավ թիմի նորեկ, գանացի հարձակվող Էրիկ Օկանսին, իսկ խաղի հաշիվը 23-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։
Թիմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 1-ին Երևանում։ Այս դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում մրցելու է հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Զիմբրու» (Մոլդովա) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)` 0-3
Արթուր Սերոբյան, 23 (11մ), Էրիկ Օկանսի, 74, 89


