Logo

ԿԼ. «Աբերդին» - «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը

23:19 / 25.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրի «Աբերդին» - «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Պավել Ռաչլովսկին, որին եզրերում կօգնեն Մարցին Բոնեկը և Ֆիլիպ Սիերանտը, տեսաօգնականը կլինի Պավել Պսկիտը, նրա օգնականը` Լուկաս Շչեխը, իսկ չորրորդ պաշտոնյան` Մարցին Շչերբովիչը: Բոլորը Լեհաստանից են։

«Աբերդին» - «Նոա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 27-ին և ժամը 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ