Logo

ԿԼ. «Արարատ-Արմենիան» պարտվեց նաև պատասխան խաղում և դուրս մնաց պայքարից

21:52 / 14.08.2025Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիան» ավարտեց ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում:

Պրահայի «Սպարտայի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը պարտվեց 1-2 հաշվով:

Ավանի ակադեմիայում կայացած խաղի 23-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը, 8 րոպե անց «Արարատ-Արմենիայից» պատասխան գոլը խփեց կոլումբացի կիսապաշտպան Ժուան Բալանտան՝ իրացնելով 11-մետրանոցը: 87-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» կարմիր քարտ ստացավ պորտուգալացի պաշտպան Ժոաու Կեյրուշը: Ավելացված առաջին րոպեին չեխական թիմը հաշիվը դարձրեց 2-1:

Ժուան Բալանտան գոլ էր խփել նաև Պրահայում, որտեղ Fastex Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը պարտվել էր 1-4 հաշվով:

Դիմակայության երկու խաղերն էլ ցուցադրվել են «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղ

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)` 1-2 (առաջին խաղը` 1-4)

Ժուան Բալանտա, 31 (11մ) - Ալբիոն Ռահմանի, 23, Էրմալ Կրասնիքի, 90+1

Հեռացում` Ժոաու Կեյրուշ, 87 («Արարատ-Արմենիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ