Logo

ԿԼ. «Արարատ-Արմենիան» Ռումինիայում կամային հաղթանակ տարավ և հաջորդ փուլում է

23:40 / 31.07.2025Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ:

Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը հյուրընկալվելիս հաղթեց 2-1 հաշվով: Մեկ շաբաթ առաջ Ավանի ակադեմիայում թիմերը գոլ չէին խփել:

«Արարատ-Արմենիայից» 53-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Հետագայում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» հաղթական գոլ խփեց գանացի հարձակվող Պոլ Այոնգոն:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)` 1-2 (հիմնական ժամանակ`1-1) (առաջին խաղը` 0-0) (տեսանյութ)

Յովո Լուկիչ, 13 - Կամո Հովհաննիսյան, 53, Պոլ Այոնգո, 117

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ