Բրատիսլավայի «Սլովանը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությաան 1/16 եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվեց ավստրիական «Շտուրմին»:
Սլովակիայի չեմպիոնի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 68-րդ րոպեին: Բարսեղյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկած սլովակ վինգեր Վլադիմիր Վայսը 10 րոպե անց կարմիր քարտ ստացավ:
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 22-ին:
Կոնֆերենցիաների լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպումներ
«Շտուրմ» (Ավստրիա) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)՝ 4-1 (տեսանյութ)
Միկա Բիերետ, 4, Ջոն Գորենց Ստանկովիչ, 27, Օթար Կիտեիշվիլի, 64 (11մ), Ամադի Կամարա, 90+1 - Ժերսոն Ռոդրիգես, 8
Հեռացում՝ Վլադիմիր Վայս, 78 («Սլովան»)
«Մոլդե» (Նորվեգիա) - «Լեգիա» (Լեհաստան)՝ 3-2 (տեսանյութ)
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 1-0 (տեսանյութ)
«Յունիոն Սենթ-Ժիլուազ» (Բելգիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 2-2 (տեսանյութ)


