Իսպանական «Բետիսը» դարձավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի երկրորդ մասնակիցը:
Անդալուզական ակումբը կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում տանը 2-1 հաշվով իտալական «Ֆիորենտինային» հաղթելուց հետո պատասխան մրցավեճում նույն հաշվով պարտվեց: Դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ «Բետիսի» երկրորդ և վճռորոշ գոլը խփեց մարոկկացի վինգեր Աբդե Էզալզուլին: Նրան գոլային փոխանցում կատարեց բրազիլացի վինգեր Անտոնին, որը հիմնական ժամանակում բացել էր խաղի հաշիվը:
Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը եզրափակիչում կմրցի անգլիական «Չելսիի» դեմ:
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին լեհական Վրոցլավի քաղաքային ստադիոնում:
Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Բետիս» (Իսպանիա)` 2-1 (լրացուցիչ ժամանակ՝ 0-1) (առաջին խաղը` 1-2) (տեսանյութ)
Ռոբին Գոսենս, 34, 42 - Անտոնի, 30, Աբդե Էզալզուլի, 97
Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


