Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, առաջին հաղթանակը տարավ Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանի Լիգայի փուլում:
Լեհական թիմը երկրորդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»: Հյուրերից դուբլ գրանցեց լեհ կիսապաշտպան Ռաֆալ Աուգուստինյակը, որը հաղթական գոլը խփեց խաղի հիմնական ժամանակին ավելացված չորրորդ րոպեին:
Բիչախչյանը հայտավորված էր խաղին, սակայն «Լեգիայի» գլխավոր մարզիչը նրան խաղադաշտ դուրս չբերեց: «Լեգիան» 3 միավորով բարձրացավ 18-րդ տեղ, նույնքան միավոր ունեցող «Շախտյորը» 17-րդն է:
Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում էլ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, պարտվեց երկրորդ խաղն անընդմեջ և միավոր չունի:
Երկրորդ տուրում Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտություն կրեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարից»: Բարսեղյանը մասնակցեց ամբողջ խաղին:
Երկրորդ հաղթանակը տարավ իտալական «Ֆիորենտինան»` այս անգամ էլ հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության հասնելով ավստրիական «Ռապիդի» դեմ պայքարում:
Կոնֆերենցիաների լիգա, Լիգայի փուլ, երկրորդ տուր
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Լեգիա» (Լեհաստան)` 1-2
Լուկա Մեյրելես, 61 - Ռաֆալ Աուգուստինյակ, 16, 90+4
«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)` 1-0
Սվեն Միյանս, 44
Հեռացում` Սանդրո Կրուզ, 87 («Սլովան Բրատիսլավա»)
«Ռապիդ» (Ավստրիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)` 0-3
Չեր Նդուր, 9, Էդին Ջեկո, 48, Ալբերտ Գունդմունդսոն, 88
«Հաքեն» (Շվեդիա) - «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա)` 2-2
ԱԵԿ (Հունաստան) - «Աբերդին» (Շոտլանդիա)` 6-0
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


