Logo

ԿԼ. «Չելսին» 6-րդ հաղթանակը տարավ, 1/8 եզրափակիչի 8 թիմերը

02:14 / 20.12.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսին» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլն ավարտեց հաղթանակով:

Իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը տանը 5-1 հաշվով առավելության հասավ իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» նկատմամբ: Անգլիական գրանդի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Մարկ Գիուն:

«Չելսին» 6 խաղում տարավ նույնքան հաղթանակ և 18 միավորով գրավեց առաջին տեղը: 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին նաև պորտուգալական «Վիտորիա Գիմարայնշը», իտալական «Ֆիորենտինան», ավստրիական «Ռապիդը», շվեյցարական «Լուգանոն», շվեդական «Յուրգորդենը», լեհական «Լեգիան» և բելգիական «Սերկլ Բրյուգեն»:

Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, 6-րդ տուր

«Չելսի» (Անգլիա) - «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա)` 5-1(տեսանյութ)

Մարկ Գիու, 22, 34, 45+3, Քերման Դյուսբրի-Հոլ, 40, Մարկ Կուկուռելյա, 58 - Մարկուս Պում, 26

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա