Logo

ԿԼ. «Չելսին» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ

00:58 / 09.05.2025• Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ:

Անգլիական թիմը կիսաեզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաշվով շվեդական «Յուրգորդենին» հաղթելուց հետո պատասխան մրցավեճում տանը մեկ գոլ խփեց` 1-0:

Միակ գոլը 38-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Կիրան Դյուսբրի-Հոլը:

Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, այնտեղ մրցում են իտալական «Ֆիորենտինան» և իսպանական «Բետիսը»:

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին լեհական Վրոցլավի քաղաքային ստադիոնում:

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան  խաղ

«Չելսի» (Անգլիա) - «Յուրգորդեն» (Շվեդիա)` 1-0 (առաջին խաղը` 4-1) (տեսանյութ)

Կիրան Դյուսբրի-Հոլ, 38

Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ