Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Վարշավայի «Լեգիայից»։
Լեհական թիմից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին։
«Չելսին», չնայած պարտությանը, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ռապիդ» - «Յուրգորդեն» դիմակայության հաղթողի դեմ։ Կողմերի պատասխան մրցավեճը շարունակվում է լրացուցիչ ժամանակում։
Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Չելսի» (Անգլիա) - «Լեգիա» (Լեհաստան)` 1-2 (առաջին հանդիպումը` 3-0) (տեսանյութ)
Մարկ Կուկուրելիա, 32 - Տոմաշ Պեկհարտ, 10 (տեսանյութ), Սթիվ Կապուադի, 53

