ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրի «Դինամո Կիև» - «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Յուջին Ջայան, որին եզրերում կօգնեն Արբեր Պեման ու Ռեյդի Ավդոն։ Տեսաօգնականը կլինի Յերուն Մանսխոտը, նրա օգնականը` Ալբերտ Դոդան, չորրորդ պաշտոնյան` Օլսիոն Իզերայը։
Բացի նիդերլանդցի Մանսխոտից, մյուսներն Ալբանիայից են։
«Դինամո» - «Նոա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և ժամը 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


