Logo

ԿԼ. «Ֆիորենտինան» ու ևս երկու թիմեր նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր

23:59 / 14.03.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Ֆիորենտինան», հունական ՊԱՕԿ-ն ու թուրքական «Ֆեներբահչեն» նվաճեցին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր:

«Ֆիորենտինան» երկխաղյա դիմակայությունում հաղթեց իսրայելական «Մաքաբի Հայֆային», «Ֆեներբահչեն»՝ բելգիական «Յունիոնին», ՊԱՕԿ-ը՝ խորվաթական «Դինամո Զագրեբին»:

Չեխական «Վիկտորիա Պլզենի» և շվեյցարական «Սերվետի» դիմակայությունն էլ տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Մաքաբի Հայֆա» (Իսրայել)՝ 1-1 (առաջին հանդիպում՝ 4-3) (տեսանյութ)

Անտոնին Բարաք, 59 - Անան Խալաիլի, 88

ՊԱՕԿ (Հունաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 5-1 (առաջին հանդիպում՝ 0-2) (տեսանյութ)

Անդուլ Բաբա Ռահման, 27, Կոնստանտինոս Կուլիերակիս, 33, 72, Բրենդոն Թոմաս, 42, Անդրիյա Զիվկովիչ, 88 (11մ) - Արբեր Հոքսհա, 49

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Յունիոն Սենթ Ժիլուազ» (Բելգիա)՝ 0-1 (առաջին հանդիպում՝ 3-0) (տեսանյութ)

Մաթիաս Ռասմուսեն, 68

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ