Logo

ԿԼ. «Լեգիան» Բիչախչյանի հետ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Չելսիի» դեմ

02:47 / 14.03.2025Ֆուտբոլ
null

Վարշավայի «Լեգիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ:

Նորվեգական «Մոլդեի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց լեհական ակումբի հաղթանակով` 1-0: Դիմակայության առաջին խաղում «Մոլդեն» հաղթել էր 3-2 հաշվով: Դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ «Լեգիան» ևս մեկ գոլ խփեց:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ 89-րդ րոպեին: Վարշավայի թիմը կիսաեզրափակիչի ուղեգիրը երկխաղյա դիմակայությամբ կվիճարկի անգլիական «Չելսիի» հետ:

Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Լեգիա» (Լեհաստան) - «Մոլդե» (Նորվեգիա)` 2-0 (առաջին խաղը` 2-3) (տեսանյութ)

Ռիյոյա Մորիշիտա, 34, Մարկ Գուալ, 108

Հեռացում` Կրիստիան Էրկսեն, 117 («Մոլդե»)

ԿԼ. «Չելսին», «Բետիսը», «Ֆիորենտինան» ու ևս չորս թիմեր նվաճեցին քառորդ եզրափակիչի ուղեգիր

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա