Logo

ԿԼ. Մեկնարկել է «Նոա» - «Ռիեկա» հանդիպման տոմսերի վաճառքը

15:56 / 15.09.2025Ֆուտբոլ
null

Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի «Նոա» - «Ռիեկա» հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Տոմսերը վաճառվում են tickets.noah.am կայքում և ունեն հետևյալ արժեքները.

  • Հյուսիսային տրիբունա` 500-1000 դրամ
  • Հարավային տրիբունա` 500-1000 դրամ
  • Արևմտյան տրիբունա` 5000 դրամ

Արևելյան տրիբունայի տոմսերի արժեքը հայտնի կդառնա շուտով։

Հայաստանի և Խորվաթիայի չեմպիոնները կմրցեն հոկտեմբերի 2-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 20:45-ին։

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ