Logo

ԿԼ. Մեկնարկել է «Նոա» - «Սիգմա» հանդիպման տոմսերի վաճառքը

14:22 / 07.10.2025Ֆուտբոլ
null

Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի «Նոա» - «Սիգմա» հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Տոմսերը վաճառվում են tickets.noah.am կայքում և ունեն հետևյալ արժեքները.

Արևելյան տրիբունա՝ 2000 - 3000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 5000 դրամ

Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերի արժեքը հայտնի կդառնա շուտով:

Հայաստանի չեմպիոնը մինչև չեխական թիմին հանդիպելը հոկտեմբերի 23-ին կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային», իսկ «Սիգմային» Երևանում կընդունի նոյեմբերի 6-ին:

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ