Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Լեհաստանի գավաթակիր «Լեգիայի» դեմ։ Հայտնի են մեկնարկային կազմերը.
«Նոա». Ֆայուլու, Սայինտինի, Սիլվա, Սուալեհե, Բոակյե, Թորարինսոն, Օշիմա, Ֆերեյրա, Յակոլիշ, Այաս, Մուլահուսեյնովիչ։
«Լեգիա». Տոբիաշ, Ռեցա, Կապուադի, Պյատկովսկի, Վշոլեկ, Շիմանսկի, Գոնսալվես, Վինագրե, Ուրբանսկի, Կրասնիքի, Ռայովիչ։
Հանդիպումը ժամը 21:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


