Logo

ԿԼ. «Նոան» առաջին խաղակեսից հետո պարտվում է «Ռապիդին»

21:35 / 24.10.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում հյուրընկալվելիս առաջին խաղակեսից հետո 0-1 հաշվով պարտվում է ավստրիական «Ռապիդին»:

Ռուի Մոտայի գլխավորած թիմը Վիեննայում ընթացող խաղն ակտիվ սկսեց, մեկնարկում երկու հարված կատարեց: Բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասի հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպաններին և հեռացավ դիմային գծից: Րոպեներ անց ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնը մոտ տարածությունից թույլ հարված կատարեց, գնդակն առանց խնդիրների վերցրեց դարպասապահ Նիկլաս Հեդլը:

17-րդ րոպեին վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվեց «Նոայի» իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը, խաղադաշտ դուրս եկավ Հովհաննես Համբարձումյանը:

«Ռապիդը» խաղակեսի միջնամասից սկսեց ավելի ակտիվ գործել և մի քանի դիպուկ հարված կատարեց: 31-րդ րոպեին «Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը երկու անգամ փրկեց թիմին վերահաս գոլից, մրցակցի գրոհի երրորդ տեմպից հետո սերբը ցատկեց, սակայն վրիպեց և գնդակին չհասավ, «Ռապիդի» խորվաթ հարձակվող Դիոն Դրենա Բելյոն գրավեց անպաշտպան մնացած դարպասը:

Խաղակեսի վերջնամասում ավստրիական թիմը երկրորդ գոլը խփելու հնարավորություններ ունեցավ, սակայն հաշիվը մնաց անփոփոխ` 1-0:

Առաջին խաղակեսի միակ գոլի տեսանյութը:

«Ռապիդ» - «Նոա» խաղը ցուցադրվում է Fast Sports-ի ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ «Նոան» մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր չեխական «Մլադա Բոլեսլավին» և հաղթել 2-0 հաշվով։ «Ռապիդն» առաջին տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության էր հասել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրի» նկատմամբ։

Ֆոտո` «Նոա»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ