Logo

ԿԼ. «Նոան» Երևանում պարտվեց «Սիգմային»

23:45 / 06.11.2025Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանում 1-2 հաշվով պարտվեց Չեխիայի գավաթակիր «Սիգմային»։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ Նարդին Մուլահուսեյնովիչը, որը Լիգայի փուլում խփել է հայկական ակումբի բոլոր 3 գոլերն ու ռմբարկուական պայքարում երկրորդ տեղում է։

«Նոան» մնաց 4 միավորով` նահանջելով 15-րդ տեղ, «Սիգման» նույնքան միավորով 16-րդն է։

«Նոան» չորրորդ տուրում կհյուրընկալվի շոտլանդական «Աբերդինին»։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 27-ին, մեկնարկը` ժամը 23:55-ին։

Կոնֆերենցիաների լիգա, Լիգայի փուլ, երրորդ տուր

«Նոա» (Հայաստան) - «Սիգմա» (Չեխիա)` 1-2

Նարդին Մուլահուսեյնովիչ, 21 - Ֆիլիպ Սլավիչեկ, 10, Աբդուլայե Սիլա, 24

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ