Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հանդես կգա ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում:
Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» դեմ որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հաղթեց 3-2 հաշվով: Դիմակայության առաջին խաղում «Նոան» Լյուբլյանայում հաղթել էր 4-1 հաշվով:
Պատասխան հանդիպման առաջին խաղակեսում «Նոայից» գոլ խփեցին պորտուգալացի Էլդեր Ֆերեյրան և բրազիլացի Մաթեուս Այասը, երկրորդ խաղակեսում Հայաստանի գավաթակիրը երկու գոլ բաց թողեց, սակայն 77-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը խփեց «Նոայի» հաղթական գոլը: Սա Հարությունյանի առաջին գոլն է «Նոայի» կազմում:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղ
«Նոա» (Հայաստան) - «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա)` 3-2 (առաջին խաղը` 4-1) (տեսանյութ)
Էլդեր Ֆերեյրա, 13, Մաթեուս Այաս, 20, Հովհաննես Հարությունյան, 77 - Անտոնիո Մարին, 56 (11մ), Իվան Դուրդով, 76


