Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլը սկսեց հաղթանակով:
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց խորվաթական «Ռիեկային» և հաղթեց 1-0 հաշվով: Միակ գոլը 6-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խփեց բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը:
29-րդ րոպեից Խորվաթիայի չեմպիոնն ու գավաթակիրը խաղում էր 10 ֆուտբոլիստով. Յան Էտեկիի հետ պայքարում կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել կիսապաշտպան Նիկո Յանկովիչը:
«Նոան» Լիգայի փուլի երկրորդ տուրում հոկտեմբերի 23-ին կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»:
Կոնֆերենցիաների լիգա, Լիգայի փուլ, առաջին տուր
«Նոա» (Հայաստան) - «Ռիեկա» (Խորվաթիա)` 1-0
Նարդին Մուլահուսեյնովիչ, 6
Հեռացում` Նիկո Յանկովիչ, 29 («Ռիեկա»)
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


