Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում «Նոան» Լեհաստանի Լյուբլին քաղաքում 0-2 հաշվով պարտվեց Կիևի «Դինամոյին»։
Չնայած պարտությանը` Հայաստանի չեմպիոնը 8 միավորով Լիգայի փուլում զբաղեցրեց 19-րդ տեղն ու պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ։
«Դինամոն» 6 միավորով զբաղեցրեց 27-րդ տեղը` դուրս մնալով մրցաշարից։
Կոնֆերենցիաների լիգա, Լիգայի փուլ, 6-րդ տուր
«Դինամո Կիև» - «Նոա»` 2-0
Վլադիսլավ Կաբաև, 27, Մատվեյ Պոնոմարենկո, 50
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


