Logo

ԿԼ. «Նոան» Սլովենիայում խոշոր հաշվով հաղթեց «Օլիմպիային», Ուլադ Օմարի հեթ-տրիկը

23:56 / 21.08.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»:

Լյուբլյանայում հայկական թիմը յուրաքանչյուր խաղակեսում խփեց երկուական գոլ. հեթ-տրիկ գրանցեց մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը, մեկ գոլ էլ խփեց խորվաթ վինգեր Մարին Յակոլիշը:

Մեկ շաբաթ անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն «Օլիմպիայի» հետ կանցկացնի պատասխան խաղը: Հաղթողը կնվաճի Լիգայի փուլի ուղեգիր:

Հիշեցնենք, որ «Նոան» նախորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ խաղացել էր Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին խաղ

«Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա) - «Նոա» (Հայաստան)` 1-4

Իվան Դուրդով, 56 - Մարին Յակոլիշ, 36, Իմրան Ուլադ Օմար, 39, 52 (11մ), 64

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ