Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում 1-1 հաշիվը գրանցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ արտագնա խաղում:
Առավելությամբ անցկացրած խաղում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն առաջինը գոլ բաց թողեց. 38-րդ րոպեին տանտերերն առաջին հարվածը կատարեցին, «Նոայի» դարպասը գրավեց նիգերիացի հարձակվող Մանդեյ Էտիմը, 73-րդ րոպեին հայկական թիմից պատասխան գոլը խփեց փոխարինման դուրս եկած բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը, որը դարպասի գրավմամբ աչքի ընկավ գլխի հարվածով: Մուլահուսեյնովիչն խորվաթական «Ռիեկայի» դեմ առաջին տուրի տնային մրցավեճում խփել էր միակ և հաղթական գոը:
«Նոան» 4 միավորով 11-րդն է, «Կրայովան»` 1 միավորով 27-րդը: «Նոան» հոկտեմբերի 6-ին կընդունի չեխական «Սիգմային», որը երկրորդ տուրում տանը 1-1 հաշիվը գրանցեց լեհական «Ռակուվի» դեմ խաղում և 1 միավոր ունի:
Անգլիական «Քրիստալ Փելասն» էլ տանը 0-1 հաշվով պարտվեց «ԱԵԿ Լառնակային»: Կիպրական թիմը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը:
Կոնֆերենցիաների լիգա, Լիգայի փուլ, երկրորդ տուր
«Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա) - «Նոա» (Հայաստան)` 1-1
Մանդեյ Էտիմ, 38 - Նարդին Մուլահուսեյնովիչ, 73
«Սիգմա» (Չեխիա) - «Ռակուվ» (Լեհաստան)` 1-1
Յան Կռալ, 83 - Ստրատոս Սվարնաս, 90
«Սամսունսփոր» (Թուրքիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)` 3-0
«Քրիստալ Փելաս» (Անգլիա) - «ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս)` 0-1
Ռիադ Բայիչ, 51
«Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)` 2-1
«Շեմրոք Ռովերս» (Իռլանդիա) - «Ցելյե» (Սլովենիա)` 0-2
«Համրուն Սպարտանս» (Մալթա) - «Լոզան» (Շվեյցարիա)` 0-1
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


