Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» և ավարտված առաջանությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» իմացել են հավանական մրցակիցներին Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։
«Ուրարտուն» երրորդ խմբի ակումբների ցանկում վիճակահանության առաջին զայմբուղում է։ Երկրորդ զամբյուղից Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի հավանական մրցակիցներն են «Տորպեդոն» (Բելառուս), «Ակտոբեն» (Ղազախստան), «Մարսշալոկը» (Մալթա), «Մորնարը» (Չեռնոգորիա) և Տալինի «Կալևը» (Էստոնիա)։
«Նոան» վիճակահանության ժամանակ լինելու է երկրորդ զամբյուղում և մրցակից կստանա հետևյալ ակումբներից մեկին` «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա), «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա), «Ինտեր Կլուբ Էսկալդես» (Անդորրա), «Տիրանա» (Ալբանիա), «Լա Ֆիորիտա 1966» (Սան Մարինո)։
Որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կայանալու է հունիսի 18-ին` Երևանի ժամանակով 18:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ Կոնֆերեցիաների լիգայում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից։
ՉԼ. «Փյունիկի» հավանական մրցակիցները որակավորման առաջին փուլում


