«Նոայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի` Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ. Թիմոթի Ֆայուլու, Օգնյեն Չանչարևիչ, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։
Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Նաթանայել Սաինտինի։
Կիսապաշտպաններ. Իմրան Ուլադ Օմար, Արտակ Դաշյան, Տակուտո Օշիմա, Գուստավո Սանգարե, Արտյոմ Ավանեսյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։
Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, Մաթեուս Այաս, Նարդին Մուլահուսեյնովիչ, Մարին Յակոլիշ, Վիրջիլ Պինսոն։
Հայաստանի չեմպիոնը Լիգայի փուլի առաջին տուրում հոկտեմբերի 2-ին կմրցի խորվաթական «Ռիեկայի» դեմ։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը Լիգայի փուլում կմրցի նաև «Ունիվերսիտատեա Կրայովայի» (Ռումինիա), «Սիգմայի» (Չեխիա), «Աբերդինի» (Շոտլանդիա), «Լեգիայի» (Լեհաստան) և Կիևի «Դինամոյի» (Ուկրաինա) դեմ։


