Logo

ԿԼ. «Նոայի» խաղացանկը Լիգայի փուլում

16:07 / 31.08.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի խաղացանկը:

Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» պայքարը կսկսի խորվաթական «Ռիեկայի» դեմ տնային խաղով, որը կկայանա հոկտեմբերի 2-ին: Հայկական թիմը երեք տնային խաղերն էլ կանցկացնի Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Որակավորման փուլի խաղերը կայացել էին Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում:

«Նոայի» խաղացանկը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում

  • «Նոա» (Հայաստան) - «Ռիեկա» (Խորվաթիա)` հոկտեմբերի 2, ժ.՝ 20:45 (տնային խաղ)
  • «Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա) - «Նոա» (Հայաստան)` հոկտեմբերի 23, ժ.՝ 23:00 (արտագնա խաղ)
  • «Նոա» (Հայաստան) - «Սիգմա» (Չեխիա)` նոյեմբերի 6, ժ.՝ 21:45 (տնային խաղ)
  • «Աբերդին» (Շոտլանդիա) - «Նոա» (Հայաստան)` նոյեմբերի 27, ժ.՝ 23:55 (արտագնա խաղ)
  • «Նոա» (Հայաստան) - «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)` դեկտեմբերի 11, ժ.՝ 21:45 (տնային խաղ)
  • «Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Նոա» (Հայաստան)` դեկտեմբերի 19, ժ.՝ 23:55 (արտագնա խաղ)

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի հանդիպումները կցուցադրվեն «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ