Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմսպի» արգելքը չհաղթահարելու դեպքում եվրագավաթային պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում` մրցելով «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա) - «Էգնատիա» (Ալբանիա) դիմակայության հաղթողի դեմ։ Այդ դիմակայությունը կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։
«Լինկոլն Ռեդ Իմպս» - «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, պատասխան հանդիպումը` օգոստոսի 14-ին Աբովյանում։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղերը կկայանան օտոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` օգոսոստի 28-ին։
Վիճակահանությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
Կարդացեք նաև`


