Logo

ԿԼ. «Օլիմպիա» - «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը

11:26 / 16.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Օլիմպիա» - «Նոա» դիմակայության առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Ալարդ Լինդհուտը, որին խաղադաշտում կօգնեն Ռոգիր Հոնիգը և Յոհան Բալդերը, տեսաօգնականը կլինի Ռիչարդ Մարտենսը, նրա օգնականը` Ինգմար Օստրոմը, իսկ չորրորդ պաշտոնյան` Ալեքս Բոսը։

Բոլոր պաշտոնյաները Նիդերլանդներից են։

Սլովենիայի ու Հայաստանի չեմպիոններն առաջին հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 21-ին Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ