ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում Երևանի «Փյունիկի» խաղերը հեռարձակման բացառիկ իրավունքով կցուցադրվեն «Ֆասթ Սպորտ»-ով:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հուլիսի 10-ին կանցկացնի Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» դեմ որակավորման առաջին փուլի առաջին խաղը, որը տեղի կունենա մրցակցի ստադիոնում:
Խաղը Երևանի ժամանակով 22:55-ից կլինի հեռուստաալիքի ուղիղ եթերում: