Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի ղազախական «Օրդաբասիի» հետ:
Ղազախստանի գործող չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում դրամատիկ պայքարում հաղթահարեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դիֆերդանժի» արգելքը:
Առաջին խաղում «Դիֆերդանժը» տանը հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան մրցավեճի հիմնական ժամանակում «Օրդաբասին» հաղթեց 3-2 հաշվով, հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերը մեկական գոլ խփեցին՝ 4-3:
Դիմակայության ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոցներով, ղազախական ակումբը հաղթեց 4-3 հաշվով և դուրս եկավ երրորդ փուլ:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը «Օրդաբասիի» դեմ առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 8-ին Ղազախստանում, իսկ մեկ շաբաթ անց մրցակցին կընդունի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:
Հայաստանի 16-ակի չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում հաղթահարել էր հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» արգելքը (1-2, 3-1)։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» և եվրագավաթային պայքարում տեղափոխվել Կոնֆերենցիաների լիգա:


