Logo

ԿԼ. «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում

16:20 / 21.07.2025Ֆուտբոլ
null

«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացան իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում։

«Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի ԱԻԿ (Շվեդիա) - «Պայդե» (Էստոնիա) դիմակայության հաղթողի դեմ։

«Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) - «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողին։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 24-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 31-ին։

Որակավորման երրորդ փուլի առաջին խաղերն էլ կկայանան օգոստոսի 7-ին, իսկ պատասխան մրցավեճերը` օգոստոսի 14-ին։

Վիճակահանությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ