Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 5-0 հաշվով հաղթեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին» և դուրս եկավ երկրորդ փուլ: Մեկ շաբաթ առաջ Սան Մարինոյում կայացած խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվել էր 0-1 հաշվով:
Պատասխան խաղում դուբլ գրանցեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն: Մեկական գոլ էլ խփեցին Ալեմաոն, Մարիուս Նուբիսին, մրցակցից սեփական դարպասը գրավեց Դիեգո Մորետին:
Երկրորդ խաղակեսում` 55-րդ րոպեին, Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը Մատեո Պրանդելիի՝ 11-մետրանոցից կատարած հարվածից հետո սեյվ է գրանցել:
Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:
Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը որակավորման երկրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի հունգարական «Դյորի» հետ:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Փյունիկ» (Հայաստան) - «Տրե Ֆիորի» (Սան Մարինո)` 5-0 (առաջին խաղը` 0-1)
Յուսուֆ Օտուբանջո, 14 (11մ), 85, Ալեմաո, 24, Մարիուս Նուբիսի, 40 (11մ), Դիեգո Մորետի, 88 (ինքնագոլ)
Չիրացված 11-մետրանոց` Մատեո Պրանդելի, 55 («Տրե Ֆիորի»)


