Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկն» ավարտեց պայքարն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում:
Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց հունգարական «Դյորին», որին մեկ շաբաթ առաջ Երևանի «Հանրապետական» ստադիոնում հաղթել էր 2-1 հաշվով:
Պատասխան խաղում «Փյունիկից» 84-րդ րոպեին Էրիկ Օկանսին կրճատեց հաշիվը, իսկ դիմակայությունում հավասարեցրեց, սակայն 90-րդ րոպեին տանտերերը կրկին երկու գոլի առավելություն ստացան` 3-1:
Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ
«Դյոր» (Հունգարիա) - «Փյունիկ» (Հայաստան)` 3-1 (առաջին խաղը` 1-2)
Ահմեդ Նադհիր Բենբուալի, 16, 69, Դանիել Ստեֆուլժ, 90 - Էրիկ Օկանսի, 84


