Logo

«Էլ Կլասիկոյի» օրն ու ժամը

15:39 / 24.09.2025Ֆուտբոլ
null

Լա լիգայի 10-րդ տուրում «Ռեալը» կընդունի «Բարսելոնային»: Խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին, գրում է ESPN-ը:

«Ռեալը» Լա լիգայի 6-րդ տուրի դրությամբ գրանցել է 100 տոկոսանոց ցուցանիշ՝ հաղթելով բոլոր խաղերը: «Բարսելոնան» միավորներ է կորցրել «Ռայո Վալյեկանոյի» դեմ մրցավեճում, իսկ «Օվիեդոյի» դեմ 6-րդ տուրի հանդիպումը դեռ չի անցակցրել:

Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց Լա լիգայի 2 «Էլ Կլասիկոներում»՝ «Սանտիագո Բեռնաբեուում» 4-0, իսկ «Մոնջուիկում»՝ 4-3 հաշիվներով:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ