Նորվեգացի դահուկորդ, 5-ակի օլիմպիական չեմպիոն Յոհանես Կլեբոն 100-րդ հաղթանակն է տարել աշխարհի գավաթի փուլերում, հաղորդում է Reuters-ը:
Աշխարհի 15-ակի չեմպիոն Կլեբոն տղամարդկանց մրցապայքարում պատմության մեջ առաջին դահուկորդն է, որը 100 հաղթանակ ունի աշխարհի գավաթի փուլերում: Կանանց պայքարում Մարիտ Բյորգենն ունի 114 հաղթանակ:


