«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի բացառել, որ «Մանչեսթեր Սիթին» կրկին չեմպիոն կհռչակվի Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Գլխավոր նպատակը միշտ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է։ Սա ինքնին բարդ խնդիր է։ Երբ դրա համար պայքարն ավարտվի, և մինչև մրցաշրջանի ավարտը դեռ ժամանակ մնա, կարող ես պայքարել նաև չեմպիոնական տիտղոսի համար։ Բայց մեծամասամբ պայքար է մղվում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։
Տիտղոսային պայքարը դիտարժան է լինելու, սա Պրեմիեր լիգան է: Ես գաղափար չունեմ, թե որ թիմերը կլինեն այդ պայքարում:
Թվում է, թե կրկին «Մանչեսթեր Սիթին» կհաղթի: Եթե մենք չհաղթեինք 2020 թվականին, ապա «Սիթին» անընդմեջ 5-6 տիտղոս կնվաճեր, ինչը խելահեղ ձեռքբերում է այս լիգայի համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանում 93 միավորով չեմպիոն էր հռչակվել «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» գլխավոր մրցակցին զիջել էր 1 միավոր: ԱՊԼ-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 5-ին:


