Logo

Կլոպը նշել է Ալկանտարայի ապաքինման ժամկետը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:22 / 12.08.2022• ՍՊՈՐՏ
Տիագո Ալկանտարա-Կլոպ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ապաքինման մոտավոր ժամկետը: 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել լոնդոնյան «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի խաղում (2-2):

«Ալկանտարան լավ է, բայց նրա վնասվածքը հիասթափեցնող է: Խաղադաշտից կբացակայի 4-6 շաբաթ, ես կնախընտրեի առաջին տարբերակը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիայի փոխչեմպիոնը Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում օգոստոսի 15-ին սեփական խաղադաշտում կմրցի Լոնդոնի «Քրիստալ Փելասի» հետ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ