Logo

Կլոպ. «Սալահը լավագույն հարձակվողն է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:05 / 22.08.2022• ՍՊՈՐՏ
Յուրգեն Կլոպ-Մոհամեդ Սալահ

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խաղից առաջ խոսել է եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։

«Մոհամեդն իր ոլորտում պրոֆեսիոնալ է, նա անընդհատ փորձում է ինչ-որ նոր բան մտցնել մեր խաղում։

Սալահը լավագույն հարձակվողն է։ Նա խփած գոլերի և ասիստների զարմանալի վիճակագրություն ունի»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» ԱՊԼ-ում անցկացրած 2 խաղերում ոչ-ոքի է գրանցել, «Մանչեսթեր Յունայթեդը» 2 հանդիպումներում պարտվել է:

30-ամյա Մոհամեդ Սալահն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ