«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լրագրող Ադամ Քրաֆթոնի հետ զրույցում նշել է, որ չի կարոտում մարզչական աշխատանքը, հայտնում է The Athletic-ը:
«Բացարձակապես չեմ կարոտում մարզչական աշխատանքը: Մի քանի խաղ դիտել եմ «Լիվերպուլի» մասնակցությամբ և գոհ եմ թիմի ելույթներից: Մարզվում եմ, թոռներիս հետ ժամանակ եմ անցկացնում և վայելում կյանքը: Կարծում եմ՝ այլևս չեմ վերադառնա մարզչական աշխատանքի, բայց եկեք հիմա ոչինչ չարձանագրենք:
Ես 58 տարեկան եմ: Եթե 65 տարեկանում կրկին սկսեմ աշխատել, բոլորը կհիշեն, որ տարիներ առաջ ասում էի՝ այլևս չեմ աշխատելու: Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ այժմ դեռ չեմ կարոտում մարզչական աշխատանքը»,- նշել է գերմանացի մասնագետը:


