Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի խաղային ճգնաժամի մասին:
«Մեկ երեկոյի ընթացքում վատ մարզիչ չդարձա: Երբեք էլ այնքան լավը չեմ եղել, որքան մարդիկ պատկերացրել են: Նախորդ մրցաշրջանը սպասվածից լարված էր:
Մեծ ուժեր ծախսեցինք, ու պարզ էր, որ այս մրցաշրջանում հեշտ չէր լինելու: Ներողություն եմ խնդրում. ամեն ինչ կանենք՝ այս փուլն անցնելու համար, իսկ Չեմպիոնների լիգայում կպայքարենք մինչև վերջ: «Լիվերպուլն» ամեն ինչ կանի, որ մարդիկ կրկին անհամբերությամբ գան մարզադաշտ»,- գերմանացու խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Անգլիայի առաջնության 19 խաղից հետո «Լիվերպուլը» 29 միավորով 9-րդն է:


