Յուրգեն Կլոպը կարծում է, որ Գերմանիայի հավաքականը պարտադիր չէ, որ մտածի տիտղոսներ նվաճելու մասին, հայտնում է Kicker-ը:
«Ես հարգում եմ Յուլիան Նագելսմանին, հիանալի մասնագետ է։ Կարծում եմ՝ նա լավ թիմ ունի, հատկապես եթե վնասվածք ունեցող բոլոր ֆուտբոլիստները վերադառնան։
Այնուամենայնիվ, մենք պետք է դադարենք մտածել, որ եթե մասնակցում ենք մրցաշարի, ապա պարտադիր պետք է հաղթենք այն։ Ես չգիտեմ և չեմ հասկանում հստակ պատճառները, թե ինչու պետք է այդպես լինի, և ինչու պետք է ամեն ինչ փոխենք, եթե դուրս մնանք կիսաեզրափակիչից կամ քառորդ եզրափակիչից։
Այլ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Իսպանիան, պարզապես չափազանց լավն են։ Կամ Անգլիան, որն իր կազմով կարող էր ավելին շահել վերջին տարիներին»,- ասել է «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչը:


