Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ապագայի մասին:
«Շատ լավ հասկանում եմ, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում մնում եմ անցյալում գրանցած ձեռքբերումների շնորհիվ, և ոչ թե ընթացիկ մրցաշրջանի արդյունքների: Եթե առաջին մրցաշրջանն անցկացնեի ակումբում, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Ես պետք է արդյունք ապահովեմ, դա հասկանում եմ։
Չեմ սիրում հույս դնել անցյալի վրա։ Չենք կարող շարունակել խաղալ այնպես, ինչպես երբեմն ելույթ ենք ունենում: Ես հիասթափված եմ դրանից, բայց մենք պետք է ելք գտնենք»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» բոլոր մրցաշարերում անցկացրած երեք անընդմեջ խաղում պարտվել է: Կլոպի թիմը 27 խաղից հետո 42 միավորով 8-րդն է Անգլիայի Պրեմիեր լիգայում: