Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի` մերսիսայդյան ակումբ հավանական տեղափոխության մասին լուրը.
«Գաղափար չունեմ։ Ակնհայտ է, որ ես դրա մասնակիցը չեմ, սակայն կզարմանամ, եթե «Լիվերպուլը» պայմանագիր կնքի Մբապեի հետ։
Բազմաթիվ բարձրակարգ ակումբների համար դժվար կլինի Մբապեին ձեռք բերելը` հաշվի առնելով նրա աշխատավարձն ու հավելավճարները»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է The Guardian-ը։
Հիշեցնենք` Մբապեն ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել է, որ 2024 թ. ամռանը հեռանալու է ակումբից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։


