Logo

Կլոպ. ««Լիվերպուլ» տեղափոխվելը կյանքիս երկրորդ լավագույն որոշումն էր»

10:48 / 29.05.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկրպագուների հետ հրաժեշտի երեկոյի ընթացքում խոստովանել է, որ մերսիսայդյան ակումբը գլխավորելն իր կյանքի երկրորդ լավագույն որոշումն է եղել:

«Ուլայի հետ ամուսնանալուց հետո լավագույն որոշումս «Լիվերպուլ» տեղափոխվելն էր»,- 56-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Ուլան Կլոպի երկրորդ կինն է: Զույգն ամուսնացել էր 2005-ին, այն բանից հետո, երբ գերմանացի մարզիչը բաժանվել էր առաջին կնոջից՝ Սաբինայից:

Ուլան ապագա ամուսնու հետ ծանոթացել է Օկտոբերֆեստում, որտեղ մատուցողուհի է աշխատել: Ծանոթությունից 3 օր անց նրանք ամուսնացել են:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա